211652_close_icon
views-count10660 դիտում article-date 18:33 23-01-2025

Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գառնի գյուղի՝ SHAMSHYAN.com ահազանգած մի քանի բնակիչներ իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Ում շիրմաքարը որ կոտրել են, գյուղում շատ հարգված կին է եղել: Երկար տարիներ դպրոցում մի քանի սերունդ է դաստիարակել ու միշտ բարձր է գնահատվել այդ կնոջ թե՛ մարդկային հատկանիշները, թե՛ աշխատանքը դպրոցում: Երբեք «հավին քշա չի ասել», միշտ «խաթրաշահ» է եղել ու հիմա երբ իմացանք, որ նման արարք է կատարվել, զայրույթներս մի կերպ ենք զսպում, ուզում ենք, որպեսզի իրավապահները հայտնաբերեն ու դրան օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն: Մի տղան Միացյալ նահանգներում է, մի տղան էլ այստեղ է, ու ամբողջ գյուղն արդեն գիտի, թե ով է այդ արարքը կատարել. մնում է ոստիկանները բռնեն ու նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ լինի, որ նման քայլի դիմի»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր