2284 դիտում
22:05 23-01-2025
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Համիկ Գալստյանի և դասակի հրամանատար Սարո Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մայիս Ծովյանն ու Էդգար Ղազարյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+