211652_close_icon
views-count12200 դիտում article-date 17:58 24-01-2025

ՊԾ Երևանի գնդի հետախուզական հատուկ խմբի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերեցին Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆտ» անողին․ ավտոմեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք. «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացվել, որ երեկ՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, կատարում է «դրիֆտ», ինչը վտանգավոր իրավիճակներ է ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու նույն գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ պարզում են խուլիգանություն կատարած «BMW»-ի վարորդի ինքնությունը ու կարճ ժամանակում հայտնաբերում են նրան և «BMW»-ով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «դրիֆտ» կատարողը 29-ամյա Նարեկ Հովհաննիսյանն է, ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր