18704 դիտում
18:38 25-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։
Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ հունվարի 22-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անյան հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Աննա Է․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
60767 դիտում
20:22 11-03-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 12-րդ դասարանի աշակերտը գլխով հարվածել է դպրոցի տնօրենի քթին
1868 դիտում
19:07 28-07-2015
Վիճաբանության ժամանակ հարվածել է շշով և մոխրամանով