211652_close_icon
views-count907 դիտում article-date 16:29 27-01-2025

Անցյալն ու ներկան միաձուլված՝ արվեստի լեզվով. ներկայացվել են վետերանների կտավները

Հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Նկարիչների միությունում հերթական ցուցահանդեսն էր. այս անգամ ներկայացվել էին ՆԳ նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության վետերանների գեղանկարչական աշխատանքները։

Ցուցադրված էին վեց վետերանի կտավներ։

Ի տարբերություն նախկինում իրենց իրականացրած գործունեության, որտեղ պահանջներն այլ էին, արվեստում
ոստիկանության ու փրկարար ծառայության վետերաններն անկաշկանդ արտահայտել էին իրենց էմոցիաները:
Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր այն նվիրվածությունն ու սերը հայրենիքի, մարդու ու բնության հանդեպ, որոնք նրանք զգացել և փոխանցել էին իրենց արվեստում։

Կտավները հնարավորություն էին տալիս ծանոթանալու մարդկային հակադրություններին՝ արվեստի լեզվով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր