27237 դիտում
11:19 28-01-2025
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարից 2 աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Խաչատուր Կ․-ն և 40-ամյա Արտաշ Ա․-ն, ովքեր բժշկական կենտրոն են տեղափոխվել «Սևանդ» ՍՊԸ-ի տարածքից և հայտնել են, որ վնասվածքները ստացել են աշխատանքի վայրում՝ էլեկտրասյունից վայր ընկնելու հետևանքով:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ առանց գրանցման և աշխատանքային պայմանագրի, աշխատելով «Սևանդ» ՍՊԸ-ում, նույն օրը Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի տարածքում գտնվող ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարում նրանք իրականացնելիս են եղել էլեկտրասյուների վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում չպահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները՝ լինելով չամրակապված, վայր են ընկել էլեկտրասյան վրայից և ստացել մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
19906 դիտում
23:57 05-07-2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1543 դիտում
18:44 27-01-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (26.01.2025 թ․)