35841 դիտում
14:26 28-01-2025
Օրեր առաջ Արմավիր քաղաքում վրաերթի հետևանքով մահացած կնոջ հարազատները մտահոգված են. լուրեր են տարածում, թե իբր նա ուշագնաց վիճակում ընկած է եղել, երբ վրաերթի է ենթարկվել. այդ ամենը արձանագրվել է տեսախցիկի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հարությունյանը, ով այս տարվա հունվարի 20-ի առավոտյան վրաերթի ենթարկված ու տեղում մահացած Հրանուշ Գապոյանի հարազատն է։ Նա ցանկացավ ներկայացնել դեպքից որոշ հանգամանքներ, որպեսզի հանրության շրջանում այլ խոսակցություններ չլինեն, թե իբր Հրանուշը հիվանդ է եղել, ուշագնաց վիճակում է եղել, երբ վրաերթի է ենթարկվել և այլն։
Նա մասնավորապես ասաց․ «Մարդիկ խոսում են, թե իբր Հրանուշը ճանապարհին ընկած է եղել, վարորդը չի նկատել ու վրաերթի է ենթարկել, սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Հրանուշը ամեն առավոտ իր ոտքով գնում էր դիալեզի, ինչպես այդ առավոտյան։ Ինչպես տեսանյութում է երևում, սպասում է, միչև լուսացույցը թույլատրի հատել ճանապարհը, ձեռքին հեռախոս չի լինում, իսկ այդ մեքենայի վարորդն էլ գալիս է վրաերթի ենթարկում, անիվները անցնում են նրա վրայով և մի փոքր գնալուց հետ նոր կանգ է առնում։ Վարորդը լուրեր է տարածել, թե իբր Հրանուշը ճանապարհին ընկած է եղել, այնինչ պարզ երևում է, որ այդպես չէ։ Վարորդը հեշտությամբ կարող էր խուսափել վրաերթից կամ գոնե մահ պատճառելուց, եթե փոքր-ինչ ուշադիր լիներ։ Մենք պահանջում ենք արդար քննություն և թող մեղավորը պատժվի օրենքի ողջ խստությամբ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 20-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել էր շտապօգնություն և ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել էր «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումատակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել էին:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Վաորրդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսախցիկի արձանագրած վրաերթի պահը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14261 դիտում
10:55 28-01-2025
Երևանում թալանել են «Ուիգմոր» բժշկական կենտրոնի վիրաբույժի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր