16304 դիտում
17:38 29-01-2025
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Սիսիանի ՃՈ նախկին հենակետի մոտ բախվել են «Volvo» բեռնատարը և «BMW»-ն, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքը ու տեղում իրականացրել հերթապահություն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Դավիթ Մանուկյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռուբիկ Ասկարյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+