211652_close_icon
views-count949 դիտում article-date 13:29 31-01-2025

Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան

Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, շատ կոնկրետ պատճառով, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին, եղել է 1 շաբաթ ես բացի ջրից, ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել, ամսաթվերն էլ կարող եմ ասել, 2021 նոյեմբերի 1-ից 8-ը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ամենատարբեր առիթներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը դադարել են սովորական սնունդ ուտելուց, և հատուկ տեղերից չվերթով եկած սնունդ են ուտում: ժողովուրդ ջան, աշխարհի բոլոր առաջնորդները հաց ուտում են անկախ նրանից՝ ինչ բարդ իրադարձություններ են երկրում»,-ասել է  նա:

Նմանատիպ նյութեր