7225 դիտում
19:50 31-01-2025
Խոշոր ավտովթար՝ Աշտարակում. բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր, այդ թվում՝ ընտանիքի անդամներ և անչափահաս. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վերջերս ստեղծված Հանրապետական շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տարաքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Դավթյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի մի հատվածի մեջտեղի գոտում, ինչն էլ առաջացրել է խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Այդ մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն ժամանել են քասղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որպեսզի երբ քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, մաքրեն ճանապարհն ու փոխեն երկաթե էլեկտրասյունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+