211652_close_icon
views-count1168 դիտում article-date 19:20 04-02-2025

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։

«Ես Կիևի էլեկտրական ենթակայանում եմ, որը Ուկրաինայի էներգետիկ համակարգի կարևոր մասն է՝ անհրաժեշտ միջուկային անվտանգության համար»,- գրել է Գրոսսին Х-ում։

Օրերս ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում  շուտով նախատեսվում է անձնակազմի փոփոխություն։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, հունվարին կադրերի ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկի ատոմակայանում։

Նմանատիպ նյութեր