2554 դիտում
20:27 04-02-2025
Oragir.News-ի հրապարակման հետքերով. Արարատի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին հանդիպակաց երթևեկող «Nissan March»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 3-ին, Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Արարատի մարզում կարմիր գույնի ավտոմեքենան խախտում ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ, ժամերի ընթացքում օպերատիվ տեղեկություններ ով ճշտում են ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը ու տաք հետքերով վաշտի հրամանատար Գ. Սարգսյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Ս. Թադևոսյանը Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերում են օրինախախտ վարորդին ու ավտոմեքենան, որն այնուհետև տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ով կին է, ընդունել է, որ ինքն է խախտել երթևեկության կանոնները, սակայն ոչ միտումնավոր, պարզապես շփոթել է ճանապարհը։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել, վարորդն էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ին ընթերցողներից մեկը տեսանյութ էր ուղարկել, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես է «Nissan March»-ը հանդիպակաց վարում Արարատի մայրուղում:
Զարմանալի էր, թե ինչպես ամեն ինչ նկատող պարեկները չէին ֆիքսել սա այն դեպքում, երբ անցորդները նկատել և տեսանկարահանել էին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
55691 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ