211652_close_icon
views-count730 դիտում article-date 22:22 06-02-2025

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ առաջընթաց կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։

«Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները:

«Ազգային աղոթքի նախաճաշի» ժամանակ Սպիտակ տան առաջնորդը ևս մեկ անգամ խոստացել է առաջին հերթին զբաղվել խաղաղապահ գործունեությամբ։

«Ես հուսով եմ, որ իմ ամենամեծ ժառանգությունը, ի վերջո, կլինի այն, որ ես կճանաչվեմ որպես խաղաղարար և միավորող: Հուսով եմ, որ դա կհամապատասխանի իրականությանը»,- ասել է Թրամփը:

 

Նմանատիպ նյութեր