211652_close_icon
views-count2554 դիտում article-date 09:39 09-02-2025

Երևանում իր դռները բացեց «Հալուլյան փաստաբանական գրասենյակ»-ի նոր մասնաճյուղը, որի ղեկավար Անի Հալուլյանը համարվում է իր գործի գիտակ ու պրոֆեսիոնալ փաստաբան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևան քաղաքի Արին Բերդ 6/11 հասցեում բացվեց «Հալուլյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը։ Այս մասնաճյուղի հետ միասին շարունակելու է գործել նաև Էջմիածին քաղաքի գրասենյակը, որտեղ նույնպես մատուցվում է փաստաբանական ծառայություններ` իրավունքի տարբեր բնագավառներում (քրեական, վարչական, քաղաքացիական և այլն)։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրասենյակի հիմնադիր, ոլորտում առաջատար համարվող Անի Հալուլյանը քաղաքացիներին հայտնի է որպես իր գործի գիտակ։ Նա հայտնի է նաև սոցիալական կայքերում, որտեղ նրա էջերը ունեն հազարավոր հետևորդներ և հարկ եղած դեպքում փաստաբանը պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Գրասենյակի բացմանը ներկա էր կարճ ժամանակում Հայաստանում մեծ հեղինակություն ձեռք բերած, Հայաստանում առաջին և միակ դետեկտիվ ընկերության՝ «ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ» ներկայացուցիչ Հայկ Գաբրիելյանը, ով փաստաբանական գրասենյակին նվիրեց Հայաստանում դարձյալ կարճ ժամանակում մեծ հեղինակություն ձեռք բերած, առաջին հայ կին դետեկտիվ գրող Մելանյա Պետրոսյանի հեղինակած գրքերից մեկը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Հալուլյանը ասաց, որ իր թիմով ինչպես նախորդ, այնպես էլ նոր գրասենյակում շարունակելու են մատուցել բարձրակարգ ու պրոֆեսիոնալ ծառայություններ՝ ի շահ քաղաքացու և միայն օրենքի սահմաններում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր