211652_close_icon
views-count1354 դիտում article-date 17:46 09-02-2025

Բալթյան երկրները միացել են եվրոպական ցանցային համակարգին


Լիտվան, Լատվիան և Էստոնիան միացել են եվրոպական էլեկտրացանցային համակարգին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ համատեղ BRELL էներգահամակարգից դուրս գալուց հետո, ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը։

Շաբաթ օրը Էստոնիան, Լիտվան և Լատվիան դուրս են եկել BRELL միջազգային էներգահամակարգից, որն անվանվել է մասնակից երկրների առաջին տառերով (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լիտվա, Լատվիա), Բալթյան երկրների էլեկտրական համակարգերի օպերատորների պլանները ծանուցել են Ռուսաստանին և Բելառուսին 2024 թվականի հուլիսին։

«Մենք դա արեցինք, Լատվիան, Էստոնիան և Լիտվան այժմ եվրոպական էլեկտրական ցանցերի մաս են կազմում»,- գրել է Ռինկևիչը X-ի իր էջում։

Ինչպես հայտնել է Լիտվայի Litgrid օպերատորը, Բալթյան բոլոր երեք երկրների օպերատորները կիրակի օրը, նախքան եվրոպական համակարգին միանալը, փորձարկել են էլեկտրացանցերի ինքնավար աշխատանքը։

Նմանատիպ նյութեր