211652_close_icon
views-count14189 դիտում article-date 21:12 10-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Բեթել» հոսթելում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միջև, որին միջամտել են Մաշտոցի համայնքային ոստիկանները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։45-ի սահմաններում Աբելյան փողոց 8 հասցեում գործող հոսթելում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 33-ամյա Ռաջա Կումար Մուռուգան, 24-ամյա Ակաշ Դառմաշայամ Չռիստոպհեռը, 50-ամյա Ջոսե Կառիմակկալ Ջոսեպհը  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են ՌԴ քաղաքացիներ 32-ամյա Ստեփան Յուրաի Զիմինի, 25-ամյա Դենիս Լևի Լետունովսկիի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով Դավիթ Հ․-ն «Բեթել» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր