211652_close_icon
views-count1483 դիտում article-date 11:09 11-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Նոր Գինդ» շինանյութի պահեստում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. տեղում է Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ փրկարարական ուժերի վարչության պետի պաշտոնակատար Վարդազարյանի, Երևանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանի և Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում: 
 
Ըստ նախնակա տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: 

Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, պարզվում է: 
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր