211652_close_icon
views-count3193 դիտում article-date 12:24 11-02-2025

Ավտովթար՝ Երևանում. 22-ամյա վարորդը «BYD»-ով Սարալանջի ճանապարհին մասամբ հայտնվել է փոսում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խումբը՝ խմբի պետի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել անվատանգ վայր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր