211652_close_icon
views-count1924 դիտում article-date 15:10 11-02-2025

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի տներից մեկում. գյուղապետը գյուղացիների հետ տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. հրշեջների շնորհիվ տունը մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:
  
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկտներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները՝ Այգեստան վարչական շրջանի ղեկավար Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը:
 
Օպերատիվորե ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանութան պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտաի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ: 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Դումանյանն ու պարեկ Արգիշտի Բարսեղյանը: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը: 
 
Տեղում ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի տեսուչներ Հրաչյա Գևորգյանը, Արթուր Սարգսյանն ու Աղվան Հարությունյանը, ովքեր այս պահին պարզում են տան սեփականատիրոջ, ներսում գտնված կնոջ և նրա որդու ինքնությունը:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Պարզվում են նաև հրդեհի պատճառները: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ տունը պատկանում է զինվորականի և ներսում եղել են նրա կինն ու հաշմանդամ որդին ու եթե գյուղացիներն ու հրշեջները ուշ գործեին, տունն ամբողջությամբ կվերածվեր մոխրակույտի, մայրն ու որդին էլ փրկվել են շնորհիվ նրանց: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր