211652_close_icon
views-count763 դիտում article-date 18:09 17-02-2025

Էրդողանը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Երեքշաբթի օրը՝ փետրվարի 18-ին, նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի մեր երկիր։

Բանակցությունների ընթացքում Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերությունը կվերանայվի բոլոր առումներով և կքննարկվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար: Այցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա Ուկրաինայի վերջին իրադարձությունների և տարածաշրջանային և գլոբալ այլ հարցերի շուր»,- գրել է Ալթունը սոցցանցում։

Նմանատիպ նյութեր