Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակից. նրան ավտոմեքենայից դուրս է բերել Արմաշ գյուղի բնակիչը, ապա օգնության են հասել պարեկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության է հասել Արմաշ գյուղի բնակիչ Առաքել Շահվերդյանը, ով մեծ դժվարությամբ կարողացել է ավտոմեքենայի միջից միայնակ դուրս բերել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադեոսյանի գլխավորությամբ մինչ շտապօգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վարորդին, որից հետո շտապօգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը` բաժնի պետ Գրիշա Քոչարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանն ու Արման Հարությունյանը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։