211652_close_icon
views-count35364 դիտում article-date 12:49 21-02-2025

Ճանապարհի մերկասառույցի պատճառով քաղաքապետարանի աղբատար «Կամազ»-ը բախվել է «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավոր. ժամանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը ոչ պարեկների մեղքով վերածվել էր «Սոդոմ գոմորի» ու թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էին: 

Երեկոյան համացանցում բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին, այդ թվում՝ Նորքի Է. Իսաբեկյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից, երբ քաղաքացին տեսանկարաահանել էր, թե ինչպես է բեռնատարը բախվում կայանված ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքնենաներին: 

Վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Մեծ դժվարությամբ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու պարեկ Լիլիթ Գրիգորյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկույթունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է քաղաքացու կողմից տեսանկարահանված տեսանյութը, ինչպես է տեղի ունեցել աղբատար ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարը: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր