211652_close_icon

Լոռու մարզի պարեկները շարունակում են ստուգել ավտոմեքենաները, որպեսզի նրանք ոչ ձմեռային անվադողերով մի իսկակական պատուհաս չդառնան մյուս վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ

views-count45316 դիտում article-date 17:50 22-02-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արման Սուքիասյանի, Նունե Մկրտումյանի և 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ շարունակում են մարզում ծառայության ժամանակ ստուգել նաև ավտոմեքենաների անվադողերի ձմեռային լինելու պահանջը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին օրերին մարզում հայտնաբերվել են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները այն վարել են ամառային անվադողերով, կամ ձմեռային, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «քաչալ» վիճակում։ 

Նման բոլոր դեպքերում կազմվել են արձանագրություններ և վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր