211652_close_icon
views-count715 դիտում article-date 23:50 23-02-2025

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով. ՏԿԵ նախարար

Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով. 2021-2024 թվականներին Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Այս մասին հայտնել  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Վերանորոգվել է թվով 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։

Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։ Շուտով կսկսվի Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։ Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։

2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։ Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրու Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան: Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։ 2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի - Կապս - Ամասիա ճանապարհը։

Նմանատիպ նյութեր