211652_close_icon
views-count865 դիտում article-date 11:26 24-02-2025

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր է և էական փոփոխություններ է բերելու։

Ըստ նրա՝ այս օրենքը Երևանում կսահմանի նոր կարգավորումներ, որոնք բխում են տասնամյակներ շարունակ չլուծված խնդիրներից։

«Ես անձամբ կսկսեմ զբաղվել, ԱԺ մեր գործընկերների հետ էլ կխոսեմ։ Մաքսիմալ արագ պետք է ընդունվի` անկախ նրանից՝ որևէ մեկը կարծիք տալիս է, թե չի ուզում տալ»,- ընդգծեց քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր