Ռուբեն Վարդանյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից. Բագրատ Սրբազան․ news.am
Արցախի համար պայքարում դավաճանվեցին թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը: Այս մասին ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր ուղերձի ժամանակ, որում աջակցություն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին, գրում է news.am-ը։
«Մենք բոլորս հավաքական իմաստով այսօր գտնվում ենք Բաքվի բանտերում, կրում ենք այդ ամոթը, որ մեր ընկերները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է գերեվարության, պատանդառության մեջ, նրանք ենթարկվում են աննախադեպ կտտանքների։ Ռուբեն Վարդանյանի երեկվա պատկերները դրա ցայտուն ապացույցն են: Դավաճանվեցին թե՛ դրսից, և թե՛ ներսից։ Այսօր նրանք Բաքվի բանտերում են գտնվում հատկապես Հայաստանի իշխանությունների և նրա ղեկավարի ուրացման պատճառով։ Եվ այսօր մեզ վիճակված է մեր ունեցած բոլոր եղանակներով ձայն բարձրացնել, ամեն հնարավոր միջոցով բարձրաձայնել այս խնդիրը, որովհետև մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, գտնվում ենք զրկված վիճակում․ Հայաստանը իշխանություն չունի, որը հոգ կտանի իր քաղաքացիների հանդեպ»,- ասաց Սրբազանը՝ հիշեցնելով՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում