211652_close_icon
views-count25916 դիտում article-date 11:00 28-02-2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական տղայի մարմին․ ծնողները հայտնել են, որ հավանաբեր երեխան մահացել է մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շ-ը Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։

Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքյին բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր