211652_close_icon

«Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ. Փաշինյանի հեռացում իշխանությունից. Վահե Հովհաննիսյան

views-count1240 դիտում article-date 11:09 28-02-2025
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգի շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ հայտարարությանը, նշում է.

«Գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ.

Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից

Նոր սոլիդ իշխանության ձևավորում (կոալիցիոն սկզբունքով)

Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։

Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։

Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։

Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։ Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը»։

Նմանատիպ նյութեր