211652_close_icon
views-count2122 դիտում article-date 15:16 28-02-2025

Էդգար Ղազարյանի գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով  դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին: 

Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

«Քիչ առաջ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով հայտարարվեց նախաքննության ավարտ։

Դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Նմանատիպ նյութեր