Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. ըստ թոշակառու և իրենց հանապազօրյա հացը քրտինքով վաստակող ամուսինների՝ մոտ 25 մայրացու ոչխարներ հոշոտվել են թափառող շների կողմից, իսկ քաղաքապետարանը ասում է՝ շների դեմն առնելը մեր գործը չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու մնացել զարմացած։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, գառներ, այդ թվում՝ մայրացու։ Ու այսօր թոշակառու ամուսինը հայտնաբերել է, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի գառներ մի մասը սատկած են, մի մասն էլ վիրավոր են։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Առավոտ շուտ մտա գոմ, որ անասուններին կեր տամ, հանեմ դուրս, ու երբ էդ դաժան տեսարանը տեսա, մոտ կես ժամ կարկամել էի։ Հոշոտել էին մայրացու գառներին, որոնց մեծ մասը սատկել էր, իսկ վիրավորներն էլ հաստատ չեն ապրի։
Հոշոտված գառների մի մասը գոմում էին, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։
Վստահ ենք, որ սա գելի բան չէ, թափառող 7-10 շների մասին է խոսքը։ Ինչու ենք վստահ, որ շներն են արել, որովհետև գելը կոկորդն ու դմակն է բռնում, իսկ թափառող շներ էս մեր հատվածում էնքան շատ են, որ հարձակվում են անգամ մարդկանց վրա։
Մի քանի նմանատիպ դեպքեր են եղել ու էդ մարդիկ ընկել են բժիշկների ձեռքը ու հենց բժիշկների շնորհիվ է, որ փրկվել են, բայց դե սոված ու կատաղած շանը ոչինչ չես կարող անել։
Բազմաթիվ անգամներ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից մեզ պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։ Բա հետաքրքիր է, ձեր գործի անունն ի՞նչ է։ Գոնե այս դեպքից հետո խնդիրը լուծեն։ Մենք չենք ասում՝ շներին սպանեք, մենք ուղղակի խնդրում ու պահանջում ենք, որ շներին ստերջացնեն, ինչը հաստատ որոշ չափով խնդիրը կլուծի, մինչդեռ չկա երաշխիք, որ հերթական անգամ մարդաբոյ շները չեն հարձակվի մարդկանց վրա։
Կրել ենք խոշոր չափի նյութական վնաս և մեր հույսը նաև Արմավիրի մարզպետն է, ով գուցե մեզ օգնության ձեռք մեկնի, կարողանանք էս ծանր վիճակից դուրս գանք։ Խնդրում ենք մարզպետին, որպեսզի հնարավորության սահմաններում մեզ սատար կանգնեն»։
Իսկ մի քանի հարևաններ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տարեց թոշակառու ամուսինները քրտինքով ապրող, իրենց հացն արդար վաստակող մարդիկ են։ Առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս իրենց այս փոքրիկ անասնագոմում, խնամում են գառներ, կովեր, էսօր որ իմացանք նման դեպք է եղել, բավականին ծանր տարանք։ Նման ընտանիքները, ովքեր արդար քրտինքով են վաստակում իրենց հանապազօրյա հացը, չպետք է նման իրավիճակում հայտնվեին։ Մենք էլ, որպես նրանց լավ ճանաչող հարևաններ, խնդրանքով նույնպես դիմում ենք Արմավիրի մարզպետին, որ այս օրհասական պահին էս մարդկանց միայնակ չթողնեն, գոնե որոշ չափով օգնություն ցուցաբերեն»։
Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե հաստա՞տ մայրացու գառները հոշոտվել են թափառող շների կողմի, նրանք պատասխանեցին, որ վստահ են, շներն են եղել, և մատնացույց արեցին անասնագոմում մի քանի մետր հեռավորության վրա երևացող թափառող մի քանի շների։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։