211652_close_icon

Հակոբ Արշակյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Բրազիլիայի դեսպանին

views-count907 դիտում article-date 20:40 07-03-2025

Այսօր խորհրդարանում ընդունել եմ մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբ Արշակյանը․
 
«Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ նշել եմ, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը։
 
Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից՝ նշել եմ, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը։ Այս համատեքստում երկուստեք կարեւորել ենք խորհրդարանականների հաճախակի փոխայցերը։
 
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժեւորելով նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը՝ նշել եմ, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար։
 
Գործընկերոջս՝ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի հետ խոսել ենք Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը»։

Նմանատիպ նյութեր