211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Lexus GX 470»-ը բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count76640 դիտում article-date 12:36 23-03-2025
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և ավագ քննիչ Ռաֆայել Անանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։

Դեպքի վայրի զննությունը քննիչի կողմից կատարելուց հետո «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր