211652_close_icon

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

views-count1843 դիտում article-date 20:26 08-04-2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։

«Սատարման այս ծրագիրը, որը մեկնարկելու է Շիրակի մարզում նպատակային է և անհրաժեշտ, քանզի անհետ կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը բոլոր առումներով կարևոր է։ Հույսի ու հուսահատության մեջ ապրող այս ընտանքիների վիշտը չափազանց ծանր է։ Մարզպետի աշխատակազմը պատրաստ է օրենքով սահմանված կարգով անել հնարավորը, որպեսզի ձեր աշխատանքը լինի առավել նպատակային ու անխոչընդոտ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների իրավունքներին, հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանն ու արտոնություններին, քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր