Հանրայինի բանավեճը նոր լարվածություն է առաջացրել Գյումրիում․ Մարտուն Գրիգորյանը անդրադարձ է կատարել. Aravot.am
Չնայած Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական երեք ուժերը՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, գործարար Կարեն Սիմոնյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքն արդեն իսկ հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած «Կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայներ տալու մասին, այդուհանդերձ գյումրեցիների համար ամեն ինչ անորոշ է։ Քաղաքում տարբեր սցենարներ են քննարկվում, տարբեր կանխատեսումներ արվում քաղաքային իշխանության ձևավորման շուրջ․ կարելի է ասել հետընտրական Գյումրի մի տեսակ անհանգիստ է։
Ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, երբ ավագանին կընտրի քաղաքապետ։ Ինչպես ենթադրում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ելույթներից, այս կուսակցությունը ևս կառաջադրի իր թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին, որն ամենաշատ ձայներն է հավաքել Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ 17 հազարից ավելի։
Պայքարի մեջ կմտնեն 9 հազարից ավել ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանը և Սարիկ Մինասյանը։ Հինգ քաղաքական ուժերից չորսն՝ առանց պաշտոնների ակնկալիքի, ձայներ են ապահովելու Վարդան Ղուկասյանին՝ ընտրվելու համար, քանի որ, ըստ նրանց, ոչ մի ձևով չեն թույլատրելու, որ Գյումրին ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Ու այս հայտարարությունների ֆոնին՝ Հանրային հեռուստաընկերությունում մեծ բանավեճի հրավիրված Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն առաջարկեց հետևյալ տարբերակը․ իշխանական ուժը, ընդունելով իր պարտությունը, հրաժարվում է քաղաքապետի թեկնածու առաջադրելուց, ու Գյումրու ավագանին ողջ կազմով է մասնակցելու ընդդիմադիր ուժերից առաջադրված թեկնածուների ընտրությանը։ Այս դեպքում, ըստ բանախոսի, Վարդան Ղուկասյանի բացի, կարող է առաջադրվել նաև Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը։
Լրագրողների ճշտող հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածություն չի առաջադրում, առաջադրվում են Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը և դուք ակնկալում եք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Մարտուն Գրիգորյանին ընտրի՞», բանախոսը պատասխանեց․ «Միգուցե»։ Դեռ բանավեճը չավարտված՝ ՔՊ-ականները իրենց էջերում նորից բուռն քննադատության ենթարկեցին ընդդիմադիր ուժերին՝ գրելով, որ քաղաքական առևտրի մեջ են մտել։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: