211652_close_icon

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ

views-count700 դիտում article-date 17:40 09-04-2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է քննարկումները տարբեր շրջանակների հետ՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։  Հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից:

Ապրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել մեկնարկած պայքարի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ ընդգծելով միասնական ջանքերի անհրաժեշտությունը արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

Նմանատիպ նյութեր