211652_close_icon

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները 2-րդ անգամ կհանդիպեն Ստամբուլում

views-count1774 դիտում article-date 18:44 09-04-2025
Թուրքական պետական «Anadolu» պետական լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ապրիլի 10-ին Ստամբուլի ՌԴ գլխավոր հյուպատոսությունում 2-րդ անգամ կհանդիպեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում պատվիրակությունների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սույն թվականի փետրվարի 27-ին։

Ստամբուլում կայանալիք հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ալեքսանդր Դարչիևը, ով  ինչպես ակնկալվում է, կստանձնի Ռուսաստանի դեսպանի պաշտոնը Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Թեմմի Բրյուսը լրագրողներին տված մամլո ասուլիսում հայտնել է, որ  հանդիպման օրակարգում չկա ուկրաինական թեման։ Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում չեն լինելու քաղաքական կամ անվտանգային թեմաներ։

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը, որոնք կարող են հանգեցնել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ձեռքբերմանը։

Մամլո ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի դերակատարությանը Սիրիայի հարցում, ինչի կապակցությամբ Բրյուսը նշել է․ «Թուրքիան միանշանակ դաշնակից է և բարեկամ»։

Նմանատիպ նյութեր