211652_close_icon

Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

views-count2356 դիտում article-date 18:23 09-04-2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։

Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Չերչինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է տարիների ձեռքբերված փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքների պատշաճ կատարման համար։

Նմանատիպ նյութեր