Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել «Lexus»-ում. կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից. վիրավորին օգնության է հասել քաղացին, ով իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Գրիգորյանն ու Գոհար Ոսկանյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից:
Այս տեղեկությունը վարկած է, որը ոստիկանությունը պարզում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։