211652_close_icon

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

views-count2545 դիտում article-date 14:36 10-04-2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում.
1 տրանսպորտային միջոց.
5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար  դրամ պահանջի իրավունքը.
430 միլիոն 380 հազար  դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Նմանատիպ նյութեր