Ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո․ Սերժ Սարգսյանը երեք խնդիր է առանձնացրել
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.
«Հայաստանի քաղաքական դերակատարների զգալի մասը, այդ թվում՝ ոչ իշխանական թևում, ակտիվ լծվել են տարաբնույթ արտաքին օրակարգեր սպասարկելու գործին։ Ոմանք ասում են, որ Հայաստանը պետք է անդամակցի ԲՐԻԿՍ-ին, ուրիշները՝ որ մենք պետք է անդամակցենք ԵՄ-ին։ Ես կարծում եմ, որ մինչ նման հարցերի քննարկումը և որոշումը մենք ավելի կարևոր խնդիր ունենք լուծելու. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել և զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան և ազատ պետության ջատագով է: Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադարձնելուց հետո միայն, հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն՝ որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը։
Շատերը հարցնում են՝ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել.
-Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում՝ հանցավոր անգործությունը, երբ խոսքը մեր երկրի և ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել ՀՀ Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին:
Ի թիվս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին:
-Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան: Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում:
-Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության և շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա: Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ և նպատակներ:
Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը:
Իսկ անդամակցել ԲՐԻԿՍ-ի՞ն, թե՞ ձգտել ԵՄ անդամ դառնալ. այս երկընտրանքը մենք միշտ ունեցել ենք և մշտապես ելել ենք մեր պետության ու ժողովրդի շահերից: Այդ պատճառով է, որ լինելով Եվրասիական միության անդամ, մեզ հաջողվեց ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Երկու կողմի հետ էլ մենք զարգացնում էինք փոխշահավետ հարաբերություններ՝ ամրապնդելով երկխոսությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Սա չափազանց կարևոր էր նաև մեր անվտանգության ապահովման և Արցախյան հակամարտության խաղաղ ու արժանապատիվ կարգավորման տեսանկյունից: Մեր այս քաղաքականությունը քննադատվել ու քարկոծվել է տարբեր շրջանակների կողմից, բայց, փառք Աստծո, այսօր հենց այդ քաղաքականության շնորհիվ է Հայաստանի տնտեսությունը փրկվել փլուզումից: Սա ակնհայտ և անվիճելի իրողություն է մասնագիտական բոլոր շրջանակների և բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք այդ քաղաքականության արդյունքներն ուղղակիորեն զգում են իրենց գործունեության ամբողջ ընթացքում:
Աշխարհում փոխվում և գլխիվայր շրջվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, համամարդկային այլ արժեքներին, միջազգային կոնվենցիաներին հավատարմության մասին պատկերացնումները: Դրա վկայությունն են աշխարհի քարտեզի վերաձևման ուղղությամբ զարգացումները և մյունխենյան անվտանգության վերջին գագաթնաժողովի բաց քննարկումները:
Այլևս ակնհայտ է, որ համընդհանուր սկզբունքներն ու արժեքները շատ հաճախ հակասության մեջ են իրական քաղաքականության և աշխարհաքաղաքական շահերի հետ: Պետությունները սկսում են վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն ու պարտավորությունները միջազգային կազմակերպությունների հանդեպ: Արդյունքում, ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին այդքան տարփողված սկզբունքները շատ հաճախ ստանում են նոր մեկնաբանություններ՝ հանգեցնելով միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների մերժմանը կամ փոփոխությանը»։