Այսօր Մեծ հայ, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, բազմաթիվ կյանքեր փրկած Արցախի և Հայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է
Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի և Արցախի առողջապահության նախկին նախարար, ժողովրդի կողմից սիրված Մեծ հայ Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է, ՄԱՐԴ, ով հավատարիմ է Հիպոկրատի երդմանը, ով միշտ բարձր է պահել իր ազգի պատիվը, նեցուկ է կանգնել հիվանդին:
shamshyan.com-ը շնորհավորում է մեծ հային, իր գործում պրոֆեսիոնալ մասնագետին՝ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջ առողջություն, երկար տարիների կյանք և մասնագիտական նոր ձեռքբերումներ:
Հարություն Մաքսիմի Քուշկյան (ապրիլի 14, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ, ԼՂՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կրթություն
1974-1980 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
1985 թ. - Էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում։
1990 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում։
1993 թ. - վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում և Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում։
1999 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA)։
Գիտական գործունեություն
1988 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1993 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկության հեղինակ։
Աշխատանքային գործունեություն
1980-1981 թթ. – աշխատել է Շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցում։
1981-1984 թթ. – որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։
1984-1985 թթ. - աշխատել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքում որպես օրդինատոր։
1986 թ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը և ղեկավարել այն։
1990-1992 թթ. – «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
1992-2007 թթ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն։
1993 թվականից - Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։
1995-1996 թթ. - ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։
2000 թվականից - «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է։
2002-2007 թթ. - «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
2003 թվականից - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ։
2005 թվականից - ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ։
Քաղաքական գործունեությունը
1995 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 18 ընտրատարածքից։
ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
2007-2014 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
2009 թ. - Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
2007 թ. հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
2008 թ. ապրիլի 18-ին վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում[1] և պաշտոնավարել մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
2014 թ. մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար։
Պարգևներ
ԵՊԲՀ պրոֆեսոր (2003)։
Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան (2004)։
Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշան (2005)։
ՀՀ Ազգային ժողովի մեդալ (2005)։
Մխիթար Հերացու մեդալ (2006)։