211652_close_icon

Էրդողանի կուսակցությունը շարունակում է կորցնել ընտրողների ձայները

views-count649 դիտում article-date 21:17 17-04-2025
Ապրիլի 9-ից 15-ը թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ «Թուրքիայի քաղաքական օրակարգի հետազոտություն - 2025 ապրիլ» սոցհարցման 2000 մասնակցի 35 տոկոսը հավանություն է տվել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների  «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), իսկ 30 տոկոսը՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)։

Մասնակիցներին ուղղվել է նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարց, որին ի պատասխան 54․5 տոկոսը ասել է «այո»։

Հետազոտության արդյունքներից առավել շատ թուրքական մամուլում  ուշադրություն է դարձվում «ԱԶԿ»-ի և «ԺՀԿ»-ի միջև արձանագրված տարբերությունը, ինչը վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ավելի շատ է հանդիպում։

Նմանատիպ նյութեր