211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3094 դիտում article-date 16:32 19-04-2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկնեը՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Րաֆֆի Հովհաննիսյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր