211652_close_icon
views-count48282 դիտում article-date 09:59 14-01-2014

«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը հերքում է. ՀԺ

«Երեկ «Առաջին լրատվական»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ օրերս ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը։ Ըստ այդ տեղեկատվության՝ նա օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, որն այն իր հետ պետք է երկրից դուրս հաներ, բայց ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Առուստամյանին։ Որոշ բարձրաստիճան անձանց միջնորդությամբ, սակայն, Սեդրակ Առուստամյաննն անմիջապես էլ ազատ է արձակվել: Երեկ թերթի հետ զրույցում նա պարբերաբար ծիծաղելով հերքել է տեղեկությունը»: Դա լրիվ անհեթեթություն է։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նման լուրերի տարածումը։ Չգիտեմ, դե որ տենց էր թող իմ նկարը դնեին, ինչո՞ւ էին Ծառուկյանի նկարը դնում։ Ձեզ պարզ չի՞, որ Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել։ Բայց նպատակը ո՞րն էր։ Չգիտեմ, իրականում չգիտեմ»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր