Դատարանը կալանավորել է Չարենցավանում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ աղմկահարույց ու ողբերգությամբ ավարտված վիճաբանության կասկածյալներից մեկին. մարզի քրեական ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ղարիբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 29-ին Չարենցավան քաղաքում մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոսիտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ պարզել են, որ մարտի 29-ին՝ 18:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Վ. Ղարիբյանի, Ռ. Մարգարյանի, և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գառնիկ Բաբլանյանի, իսկ մյուս կողմից Ս. Իսկանդարյանի, Գ. Մանուչարյանի, Դ. Քարամյանի և Ռ. Խանոյանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում 2 կողմերը ձեռքերով, ոտքերով և տարբեր առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ծեծկռտուքի ժամանակ Ռ. Խանոյանը իր մոտ եղած դանակով հրավածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ռ. Մարգարյանին, այդ ամենը նկատել է Վ. Ղարիբյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Խանոյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Վ. Ղարիբյանը նշված դանակով հարվածներ է հասցրել նաև Ս. Իսկանդարյանին, Գ. Մանուչարյանին և Դ. Քարամյանին, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով Վ. Ղարիբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժածների մեջ կան քննչական կոմիտեի և հարկային ծառայության պաշտոնյաների որդիներ:
Ինչպես ավելի վաղ Կոտայքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։
Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել էին «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով էին տեղափոխել վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում էին մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել դեպքը։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վաչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և ավագ քննիչ Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու Կոտայքի մարզային քննչական վարչության և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները պարզել էին դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել էին գլխարկ, ակնոց, բանալի:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզի ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը, ինչպես նաև դեպքի վայրում են Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանն ու բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանը։
Պարզվել էր, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է:
Վիրավորներն էին Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը։
Պարզվել է նաև, որ կա ևս 1 վիրավոր ում ինքնությունը պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։