211652_close_icon
views-count51858 դիտում article-date 09:00 14-01-2014

Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել. Իրավունք

«Իրավունք»-ը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ տոնական օրերին դաժան վեճ էր ծագել խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջև: Ըստ թերթի՝ երբ պարզվել էր, որ Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո համամասնական ցուցակով հաջորդը՝ «ազատդեմոկրատ» Մասիս Այվազյանը, մտադիր չէ հրաժարվել պատգամավոր դառնալու շանսից և մանդատը զիջել Ստյոպա Սաֆարյանին, վերջինս հեռախոսով երկար ու տգեղ կռիվ էր սարքել ինչպես Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Նա վերջիններիս մեղադրել էր «Ազատ դեմոկրատների» վրա որևէ կերպ ազդելու անկարողության համար։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր