211652_close_icon
views-count2078 դիտում article-date 10:59 16-09-2014

Ռուբիկ Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի միջև վեճը թեժացել է. Իրավունք

«Իրավունք»-ը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ՝ պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի ԼՏՊ-ի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»»,- ապա թերթը հավելում է. Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր