211652_close_icon
views-count51907 դիտում article-date 16:05 15-01-2014

Հայաստանի ավտոճանապարհներին մշակման և մաքրման աշխատանքներ են կատարվում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սիսիանի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր