1834 դիտում
08:35 16-01-2014
Թերություն՝ գազային պայմանագրի մեջ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին հավանություն տալու հարցը։ Սա այն նույն գործարքն է, որ կնքվել է Պուտինի՝ անցած տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Եվ իհարկե, խիստ կանխատեսելի է, որ կառավարությունն այդ հավանությունը կտա։
Բայց ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագրում գտել է շատ հետաքրքիր թերություններ։ Մասնավորապես, նախարարությունն «անընդունելի» է որակել պայմանագրի այն կետը, որով հայկական կողմն իր վրա պարտավորություն է վերցնում, որ վաճառքից հետո «Գազպրոմի» մասնաբաժինը «Հայռուսգազարդում» կկազմի 100 տոկոս։ «... Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը՝ որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը։ Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի՝ 63 մլրդ 333 միլիոն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»։
Իհարկե, սա ամենայն հավանականությամբ խմբագրական բնույթի թերություն է, բայց ուշագրավն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին Աժ-ում այս պայմանագրի շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են չափազանց մանրակրկիտ և դրանում թերություններ հնարավոր չէ գտնել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
09:50 25-02-2014
Դավիթ Հարությունյանը կարող է ղեկավարել գազային հանձնաժողովը․ 168 ժամ
1339 դիտում
15:59 27-02-2014
ՌԴ֊ն և Ուկրաինան սառեցրել են գազային պայմանագիրը
Այս բաժնից
937 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1429 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1096 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am