211652_close_icon
views-count1667 դիտում article-date 12:31 16-01-2014

Վրաստանի ՊՆ-ը հերքել է ռուսական կործանիչների համար իր օդային տարածքը բացելու տեղեկությունը

Վրաստանի պաշտպանությնան նախարարությունը չի հաստատել 2 օր առաջ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, համաձայն որի Վրաստանը թույլ է տվել ռուսական կործանիչներին անցնել իր օդային տիրույթով: Հայտարարության մեջ նշվում է. «Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ հունվարի 10-ին դեպի Հայաստան ուղևորվող ռուսական կործանիչներն և բեռնատար ինքնաթիռ անցել են Թբիլիսիի վրայով: Օդային կարգավարները, որոնք լիովին վերահսկում են Վրաստանի ողջ օդային տարածքը, Թբիլիսիի վրայով թռչող ռուսական կործանիչների թռիչք չեն արձանագրել: Չի հաստատվում նաև տեղեկություն, ըստ որի հունվարի 20-ին ծրագրվում է ևս մեկ անգամ Վրաստանի օդային տարածքը բացել ռուսական կործանիչների համար»: Հունվարի 14-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը [url=http://http://shamshyan.com/hy/article/140114154654/]տեղեկություն էր տարածել[/url], որ հունվարի 20-ին Վրաստանի օդային տիրույթը բաց կլինի ռուսական CУ-27 կործանիչների 1 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի համար: Ենթադրվում է, որ հարցն արդեն համաձայնեցվել է վրացական և ռուսական կողմերի միջև:

Նմանատիպ նյութեր